Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բացակայում էր դեղին գույնը

Բացակայում էր դեղին գույնը
03.06.2016 | 02:42

Կանաչ, կարմիր... Ո՛չ, սա հանրահայտ երգի սխալ տարբերակը չէ, այլ պետական պաշտոնյաների գործուղումների ավիատոմսերի նոր գույնն է կամ էլ նոր գինը: Կառավարությունը ամիսներ առաջ որոշել էր խնայել գումարները և հնարավորինս ոչ թանկ ավիատոմսերով իրականացնել այդ գործընթացը: Գործադիրի երեկվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն առաջարկեց կանաչ տոմսերով իրականացնել տրանզիտ ուղևորափոխադրումները, իսկ կարմիրով՝ ուղիղ չվերթերը: Այս ամբողջ գործընթացը վերահսկման անհրաժեշտություն է ունենալու, ինչը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել կարմիր-կանաչների արանքում: Կարծում ենք, «էկոնոմ կլասով» գործուղումների իրականացումը շատ ավելի կհեշտացներ վերահսկողությունը, և պետբյուջեն էլ շատ չէր տուժի:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ